Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ռումինիայի նախկին թագավոր Միխայ Առաջինը վախճանվել է

Ռումինիայի նախկին թագավոր Միխայ Առաջինը վախճանվել է
06.12.2017 | 08:34

Ռումինիայի նախկին թագավոր Միխայ Առաջինը 96 տարեկանում մահացել է Շվեյցարիայի իր նստավայրում` հայտնել է Ռումինիայի թագավորական տունը:


2016-ի մարտին նախկին միապետի մոտ ուռուցք էր հայտնաբերվել: Միխայը վիրաբուժական միջամտության էր ենթարկվել և թողել էր հասարակական գործունեությունը: Թագի պահապան էր նշանակվել նրա ավագ դուստրը՝ Մարգարետը: Նախկին միապետն ունի հինգ դուստր, հինգ թոռ ու թոռնուհի և երեք ծոռ ու ծոռնուհի:

Դիտվել է՝ 1301

Մեկնաբանություններ